News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 20
Տեսնել լրահոսը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց  ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամներին: Այս  մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնից:

Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամներին՝ ուղեկցությամբ ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Գեղամ Մանուկյանի։

440594443_762894702632386_2683641467313469367_n.jpg (34 KB)

Հանդիպմանը պարոն Մանուկյանը Վեհափառ Հայրապետին տեղեկություններ փոխանցեց միության ստեղծման պատմության և ներկա գործունեության մասին։

Այնուհետև Նորին Սրբությունը, ողջունելով և իր օրհնությունը բերելով միության անդամ երիտասարդներին, իր գնահատանքը հայտնեց նրանց հայրենանվեր իրագործումների համար։ Հայոց Հայրապետը նկատեց, որ յուրաքանչյուր հայորդու հայրենասիրությամբ ու քաջարի ոգով պետք է իմաստավորվի հանուն հայրենիքի նահատակված մեր զավակների զոհաբերությունը, որպեսզի հնարավոր լինի կերտել անվտանգ, բարօր և առաջընթաց հայրենիք։

440797694_762894705965719_6710902815569732454_n.jpg (31 KB)

Նորին Սրբությունը վստահություն հայտնեց, որ առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա հաղթահարել հայրենիքի առջև ծառացած մարտահրավերներն ու փորձությունները։ Այս առնչությամբ Հայոց Հայրապետը հորդորեց երիտասարդներին լինել միաբան, ամուր կառչած ազգային արժեքներին, ակտիվորեն ներգրավվել հոգևոր-եկեղեցական կյանքին, ամուր պահել սերն ու նախանձախնդրությունը հայրենիքի նկատմամբ, առաջնորդվել նախնյաց լուսավոր օրինակով և չտկարանալ մեր երկի առջև ծառացած դժվարությունների հանդիման։

440785862_762894779299045_1184567149255882616_n.jpg (53 KB)

Հանդիպման վերջում Հայոց Հայրապետը պատասխանեց երիտասարդների հարցերին, որոնք վերաբերում էին Եկեղեցու հոգեխնամ և ազգապահպան առաքելությանը, հայրենիքի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանն ուղիներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ