Մենք, հաշվի առնելով բարեկամական հարաբերությունները մեր երկրների միջեւ (Հայաստանի եւ Ռուսաստանի- խմբ.), պատրաստ ենք մեկ անգամ խնդրել, երկու անգամ խնդրել, երեք անգամ խնդրել եւ անգամ յոթ անգամ խնդրել, իսկ հետո մեկ անգամ պահանջել, երկու անգամ պահանջել եւ անգամ յոթ անգամ պահանջել, եւ եթե յոթ անգամից հետո այդ պահանջն անտեսվի, ապա այդ բոլոր հեռուստաալիքները (ռուսական պետական- խմբ.) չպետք է հեռարձակվեն Հայաստանում, դա բացառվում է։ Այս մասին մայիսի 7-ի մամուլի ասուլիսում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա հավաստիացրել է, որ դա վերաբերում է ցանկացած երկրի։ «Մենք արդեն յոթ+մեկ անգամ խնդրել ենք, եւ, թվում է, արդեն խնդրել ենք 5 անգամ։ Եվս երկու անգամ կպահանջենք, եթե չստացվի, ապա եկեք արձանագրենք, թե որն է լինելու հաջորդ քայլը»,- ավելացրել է Փաշինյանը։
Վարչապետը նշել է, որ սպասում է, որ այդ եթերներում հարգանք կցուցաբերվի Հայաստանի քաղաքացիների եւ Հայաստանի պետական կարգի հանդեպ։ «Կարծում եմ՝ մենք ինչ-որ անհավանական բան չենք ցանկանում։ Չեմ պատկերացնում, որ Ռուսաստանում հնարավոր լիներ այնպիսի հեռուստաալիքի հեռարձակում, որի եթերում խոսում են նույն բառապաշարով կամ անգամ 5 տոկոսի մակարդակով հաստատված պետական կարգի մասին, կառավարության եւ պետության մասին։ Նման բան լինել չի կարող, դա բացառվում է։ Մենք խնդրում ենք հարգալից վերաբերմունք Հայաստանի եւ նրա շահերի հանդեպ»,- ամփոփել է Փաշինյանը։