News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 23
Տեսնել լրահոսը


Մենք իսկապես պայքարում ենք ճշմարտության ու հաղթանակի համար։ Այս մասին այսօր՝ մայիսի 9-ին, քայլերթի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։

«Սա աթոռակռիվ չէ։ Սա իշխանության համար պայքար չէ, սա լինելիության համար պայքար է։ Մեր երկրում, ցավոք, տարիների ընթացքում տեսակ է առաջացել, որը մեր աչքի առաջ աճուրդի է հանել հայրենիքը՝ սեփական փորը լցնելու համար, որը պատրաստ է իր հայրենիկցների տները, կյանքը, հողը, երազանքները փողով վաճառել, միայն թե իր սեղանին ունենա լափ»,- նշեց Չալաբյանը։

Նրա խոսքով՝ երկիրը պետք է վերադարձնել բնականոն ընթացքին․ «Որում արժանիքը արժանիք է, արժանապատվությունը արժանապատվություն, պատիվը պատիվ, Արարատը Արարատ, Աստվածը Աստված։ Էն ամեն ինչը, ինչը մեր կյանքին իմաստ է տալիս։ էսօր դրա կռիվն է։ Մենք պետք է հաղթենք»։

Չալաբյանը ընդգծեց, որ երկրում այլևս պետք է չլինի ատելություն․ «Որովհետև արդեն 6 տարի այդ ատելությունը մեզ քամել է ու բերել կորուստների»։

Նշենք, որ այժմ «Հայաքվե» նախաձեռնության անդամները քայլերթով շարժվում են դեպի Երևանի մուտք՝ դիմավորելու Բագրատ Սրբազանի գլխավորած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԲԿ տնօրենի հեռանալը պաշտոնից կապված չէ «Հանուն հայրենիքի» շարժման առաջնորդին աջակցելու հետ. նախարար
Սամվել Դանիելյանի հեռանալը կապված չէ շարժման ղեկավարին աջակցելու հետ...
Խաչատուր Սուքիասյանի գործողություններին պետք է իրավական գնահատական տրվի. «Հայաստան» խմբակցություն
Սուքիասյանը աղմկահարույց հայտարարություններ է արել...
Սպիտակցի Հայկոյի որդին ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից
Միջնորդության քննարկման ընթացքում պարզվեց, որ այն հեռախոսահամարը, որի հետ խոսացել է Հրաչյա...
«Ժողովուրդ». Աշխատատեղերն ու աշխատավարձերը չեն փոխվել. Փաշինյանը խաբել է. Մաս 212
«Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է Իրական վիճակը. այս ելույթից 5 տարի անց Հայաստանում նվազագույն...
«Հրապարակ». Խաչատուր Սուքիասյանը «կասկածյալների» շարքում է. Կհաջողվի՞ փարատել Փաշինյանի կասկածները
Գործարար-պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի երեկվա աղմկահարույց ելույթից...
«Ժողովուրդ». Արփի Դավոյանը ցանկանում է ընդլայնե՞լ Գլխավոր դատախազի լիազորությունները
ՔՊ շրջանակից, անանուն մնալու պայմանով, երեկ մեզ պատմեցին, որ ՔՊ պատգամավոր Արփի Դավոյանին այդ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ