News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 20
Տեսնել լրահոսը

Վրաստանում մայիսի 8-ի գիշերը հարձակումներ են կատարվել առնվազն չորս ընդդիմադիր գործիչների եւ ակտիվիստների վրա, որոնք մասնակցում էին «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի ընդունման դեմ բողոքներին, տեղեկացրել է «Новости-Грузия»-ն։

Formula հեռուստաալիքը տեսախցիկներից վերցված կադրեր է ներկայացրել Սաակաշվիլու «Միասնական ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչ Դմիտրի Չիկովանիի տան մոտից։ Նրան հետեւել եւ տան մոտ ծեծել է 5 հոգուց բաղկացած խումբը։

Հարձակումների են ենթարկվել նաեւ բայկեր Լաշա Գվինիանիձեն՝ «Գիրչի-ավելի շատ ազատություն» կուսակցության առաջնորդի եղբայր, պրոֆեսոր Գիա Ջափարիձեն եւ Transparency International-ի վրացական մասնաճյուղի գործադիր տնօրենի տեղակալ Գիորգի Օնիանին։

Անհայտ անձինք հարձակվել են նրանց վրա քաղաքի տարբեր մասերում։ Բոլորը հարձակումից հետո բուժօգնության կարիք են ունեցել։

Վրաստանի ՆԳՆ-ն իրավիճակի հետ կապված մեկնաբանություններ չի տվել։

Տեղեկացվել է նաեւ, որ երեքշաբթի օրվանից օրենքի դեմ բողոքների մասնակից ակտիվիստները զանգահարել են անհայտ համարներից եւ սպառնացել հաշվեհարդարով, հայտնի է նման տասնյակ դեպքերի մասին։ Որոշ դեպքերում վախեցնելու համար զանգահարել են ազգականներին։

Վրաստանի Տարածաշրջանային հեռարձակողների դաշինքի տնօրեն Նատիա Կուպրավշվիլին պատմել է, որ մի քանի զանգեր է ստացել, որոնցով սպառնացել են հարձակվել նրա վրա իր տան մոտ։ Առաջին զանգն իբր կատարվել է ուկրաինական համարից, մյուսները՝ իբր գերմանական։

«Գիրչի» կուսակցության անդամ Բորիս Չելե Կուրուան ասում է, որ զանգի ժամանակ իրեն հայտնել են իր հասցեն եւ սպառնացել, որ կսպանեն։ Նման սպառնալիքներ ստացել է «Գիրչիի» մեկ այլ անդամ՝ Նիկի Մոսիաշվիլին։

Pirveli ընդդիմադիր հեռուստաալիքը հավաստիացնում է, որ զանգերի շարքը կազմակերպվել է քոլ-կենտրոնների միջոցով, որոնք վերահսկում են իշխանությունները։

Կառավարող «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչները հավաստիացնում են, որ կապ չունեն այդ դեպքերի հետ։

Հիշեցնենք, որ վրացական հասարակական կազմակերպությունները շաբաթ օրը, մայիսի 11-ին, պատրաստում են բողոքի մեծ ակցիա «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի ընդունման դեմ, որը կարող է դառնալ ամենամեծերից մեկը բողոքների ընթացքում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրաստանի խորհրդարանում մտադիր են հաղթահարել նախագահի վետոն օտարերկրյա գործակալների մասին օրենքի վերաբերյալ
Մտադիր են հաղթահարել նախագահի վետոն...
Մենք պետք է խաղաղ ճանապարհով պատրաստվենք ընտրություններին. Վրաստանի նախագահ
Նրանք պետք է պարզեն, թե ինչպիսին է լինելու Վրաստանի ընտրությունը ընտրություններում...
120 կազմակերպություններ Վրաստանի կառավարությունից պահանջում են հետ կանչել «օտարերկրյա գործակալների» օրենքը
120 կազմակերպություններ հանդես են եկել համատեղ կոչով...
Պապուաշվիլին մեկնաբանել է օտարերկրյա քաղաքական գործիչների մասնակցությունը Թբիլիսիի ակցիային
Պապուաշվիլին մեկնաբանել է հակակառավարական ակցիային օտարերկրյա քաղաքական գործիչների մասնակցությունը...
Վրաստանում ցուցարարներին աջակցել են Լատվիայի, Էստոնիայի, Լիտվայի և Իսլանդիայի ԱԳ նախարարները
Մենք եկել ենք Վրաստան որպես ձեր ամենամոտ ընկերներ, որոնք մտածում են Վրաստանի և նրա ժողովրդի մասին...
Վրաստանի խորհրդարանական ընդդիմությունն օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունման պատճառով բոյկոտ է հայտարարել
Մասնավորապես, բոյկոտ են հայտարարել «Լելո» եւ «Ազգային շարժում» խմբակցությունները...
Ամենաշատ