News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 20
Տեսնել լրահոսը

Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթը հայտարարել է, որ իսրայելական կողմի պնդումները, թե Անկարան մեղմացրել է Իսրայելի հետ առևտրի արգելքը, «միանգամայն կեղծ են և իրականության հետ աղերս չունեն»:

Իսրայելի հետ առևտրի արգելքն ուժի մեջ կմնա մինչև Գազայում մշտական հրադադարի հաստատումը և մարդասիրական օգնության հոսքի ապահովվումը տարածաշրջան, նշել է Բոլատն X-ի իր միկրոբլոգում։

Ավելի վաղ Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը հայտարարել էր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փոխել է իր նախկին դիրքորոշումը և հանել է Իսրայելի նկատմամբ իր կողմից սահմանված առևտրային մի շարք սահմանափակումներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ