News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 20
Տեսնել լրահոսը


Սահմանազատման գործընթացը կասեցնեն, չկասեցնեն, կամ ինչպես անեն, դրա համար կան համապատասխան կառույցներ եւ այդ ուղղությամբ որոշումներ ընդունելու համար նախ պետք է ունենալ դրա իրավասությունը, երկրորդը ունենալ բավարար տեղեկատվություն տեղի ունեցողի վերաբերյալ: Այս մասին, այսօր՝ մայիսի 9-ին, «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը:

«Այո, կարող են իրենց տեսակետն արտահայտել, բայց արտաքին քաղաքականությունը որոշում է դիվանագիտական կառույցի եւ մնացած կառույցների կողմից, որոնք ամբողջ տեղեկատվությանը տիրապետում են:

Շարժումը սկսվեց Կիրանցից եւ հիմնական  խնդիրը կապված են Կիրանցի եւ Ոսկեպարի հարող տարածքների հետ: Մենք այսօր տեսնում ենք, որ թե Կիրանից, թե Ոսկեպարի բնակիչները սահմանազատման գործընթացի փաստացի արդյունքներից այսօր դժգոհ չեն: Ավելին, ասում են՝ իրենց ակնկալիքներից ավելին են ստացել: Ես ուզում եմ հարց տալ՝ հիմա մենք հիշո՞ւմ ենք, թե ինչից է սկսվել այդ պայքարը եւ որքանով է ի սկզբանե հայտարարված նպատակը դեռեւս արդիական: Մարդիկ գնացել էին, որ աջակցեն տեղի բնակչության պահանջներին, բայց այդ մարդիկ այսօր որեւէ բողոք չունեն»,-ասաց նա:

Թունյանը նկատեց, որ սահմանազատման գործընթացն արվում է առաջին հերթին ՀՀ անվտանգությունն ամրապնդելու համար. «Եթե մարդիկ այս տարբերակներին դեմ են, պետք է այլընտրանքային տարբերակներ առաջարկեն, ընդ որում, ոչ լղոզված: Պետք է կոնկրետ ասեն, թե իրենք եթե լինեին՝ ինչ կանեին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տավուշի մարզպետը վերահաստատել է, որ գյուղից հողատարածքներ, տներ են անցնելու Ադրբեջանին. Գառնիկ Դանիելյան
Չնայած իշխանության տարբեր ներկայացուցիչների կողմից տարվող քարոզչությանը...
ԵԽ Նախարարների կոմիտեն ողջունել է սահմանազատման գործընթացը. ԱԳՆ խոսնակ
Նշյալ արձանագրումն արտացոլվել է «Ռեյկյավիկի հռչակագրի իրականացման» նպատակով «Միավորված մեր արժեքների շուրջ» խորագրով ընդունված որոշումների...
Ադրբեջանի խորհրդարանում վրդովված են Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի հայանպաստ բանաձևից
Հաշվի առնելով, որ Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի բանաձեւը միջազգային իրավունքը հարգելու կոչ է արել, Ադրբեջանի խորհրդարանի արձագանքը բավականին տարօրինակ է թվում...
Մի խումբ դիվանագետներ և նախկին ՄԻՊ-ը փորձում են սահմանազատման հարցում անհիմն կասկածներ հարուցել. Գոռ Ծառուկյան
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն»-ի տնօրեն Գոռ Ծառուկյանը անհիմն է համարում մի...
Տավուշի մարզպետն ասել է՝ համաձայնություն տվե՛ք, սկսենք նոր ճանապարհը սարքել. Կիրանցի բնակիչ
Ասել ա ճանապարհը կառուցենք, որ էդ հանձնելիքը հանձնենք: Ժովուրդը չի համաձայնել, ընդամենը 3-4 հոգի են համաձայնել, ասել են՝ մենակ թե, պատերազմ չլինի...
Լիլիթ Մակունցը սենատոր Մարկ Գրինի հետ քննարկել է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացը
Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը և…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ