News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ապրիլի 4-ին, ժամը 08.30-ի սահմաններում, «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենան Մարտունի-Վարդենիս ճանապարհի 6-րդ կմ-ին բախվել է «ՈՒԱԶ-3303-01» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետեւանքով վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, թե նույն օրը, ժամը 11-ին, «Միցուբիշի Շարիոտ»  մակնիշի ավտոմեքենան Երեւանի Արշակունյաց պողոտայում վրաերթի է ենթարկել 61-ամյա մի կնոջ, որը բուժօգնության է դիմել հիվանդանոց:

Ժամը 13-ին «Միցուբիշի Պաջերո»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Անդրանիկի փողոցում վրաերթի է ենթարկել 10-ամյա մի տղայի եւ նրան տեղափոխել հիվանդանոց:

Իսկ ժամը 14-ին, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Ավան թաղամասում բախվել է ճամփեզրին կայանված «Բոգդան» մակնիշի  ավտոբուսի, ինչի հետեւանքով «ՎԱԶ-2106»-ի վարորդը եւ ուղեւորը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Բոլոր դեպքերում էլ կատարվում է քննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ