News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Բաքվում, «Եվրանեսթի» խորհրդարանական վեհաժողովում, ապրիլի 2-ի հետմիջօրեին Հայաստանի ԱԺ պատգամավորներ Ստյոպա Սաֆարյանը, Լիլիթ Գալստյանը եւ Նաիրա Զոհրաբյանը մասնակցել են Քաղաքական, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հարցերի հանձնաժողովի նիստին, որտեղ հրավիրված բանախոս էր Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:

Իր երկրի արտաքին քաղաքականության ուղղությունները ներկայացնելուն զուգընթաց Մամեդյարովը խոսեց նաեւ ԼՂ հիմնախնդրի մասին` վերստին շարադրելով «օկուպացիայի», «ագրեսիայի» վերաբերյալ բոլորին արդեն ձանձրացրած ադրբեջանական թեզերը, ինչին ի պատասխան նախ հայտարարությամբ հանդես եկավ Նաիրա Զոհրաբյանը, որին հաջորդեց Ս.Սաֆարյանի հայտարարությունը եւ ապա հարցը. «Նախարար Մամեդյարովի ելույթը եւս մեկ անգամ փաստում է, որ Ադրբեջանն ապրում է մեկ այլ իրականության մեջ, որտեղ այն, ինչը միջազգային ու եվրոպական իրավունքում կոչվում է իրավունք, այստեղ այլ կերպ են անվանում: Նախարարը Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումն անվանեց օկուպացիա, մինչդեռ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը նույնքան օրինավոր ու միջազգային իրավունքին համապատասխան է ապագաղութացել ու ինքնորոշվել, որքան Հայաստանը եւ Ադրբեջանը: Մենք խոսում են տարբեր լեզուներով, եւ եվրոպական ինտեգրումը, որի մասին ակնարկեց պարոն Մամեդյարովը, հենց միտված է նրան, որ Արեւելյան գործընկերության անդամ երկրներին, այդ թվում` Հայաստանին, Ադրբեջանին, Վրաստանին ավելի մոտեցնեն ԵՄ-ին, ընդհանուր դարձնեն եվրոպական արժեքները` իրավունքի գերակայությունը, ինքնորոշումը եւ ժողովրդավարությունը: Այդպիսի արժեքներն ու դրանց նույնական ընկալումն են դառնալու գործընկերության, համագործակցության, ինչպես նաեւ խնդիրների ու փաստերի մասին նույն լեզվով խոսելու հիմքը: Պարոն նախարար, մեր հանձնաժողովին բնորոշ հարցերի` մարդու իրավունքների, ժողովրդավարության փոխարեն դուք խոսեցիք ավելի շատ կոնֆլիկտից ու արտաքին քաղաքական հարցերից, մինչդեռ վերջին տարիներին միջազգային կազմակերպությունները` Եվրոպական խորհրդարանը, ԵԽԽՎ-ն, ինչպեսեւ իրավապաշտպան կազմակերպությունները մեծ մտահոգություն են հայտնել Ադրբեջանում մարդու իրավունքների, խոսքի ազատության, լրատվամիջոցների ազատության, ազատ հավաքների եւ այլ հիմնարար իրավունքների խախտման կապակցությամբ: Կոնֆլիկտների մասին ձեր տեսակետի փոխարեն կցանկանայինք լսել, թե ինչ քայլեր է կատարել Ադրբեջանը այդ զեկույցներում հնչեցված մեծ մտահոգությունները վերացնելու, այն է` մարդու իրավունքներն ապահովելու ու փաստարկված խախտումները վերացնելու ուղղությամբ»:

Մամեդյարովը սոսկ արձագանքեց, թե իրեն հրավիրել են հանձնաժողով` իր տեսակետները լսելու համար, իսկ Սաֆարյանի հարցն ընդհանրապես շրջանցեց, թեեւ չկարողացավ խուսափել հայ պատգամավորների այլ սուր հարցադրումներից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ