News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ամերիկայի միացյալ նահանգները պատրաստակամ են Լեռնային Ղարաբաղի հակամարտող կողմերին օժանդակություն ցույց տալ` կայուն եւ խաղաղ կարգավորման հասնելու համար: Այդ մասին կոնգրեսական Հովարդ Բերմանի հարցմանն ի պատասխան նշել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:

Դիտարկմանը, թե Ադրբեջանը հարաբերականորեն հրաժարվում է պաշտպանել ԵԱՀԿ Մինսկի խմբի` դիպուկահարներին շփման գծից հետ քաշելու առաջարկը, Քլինթոնը նշել է, որ ԱՄՆ-ը պաշտպանում է շփման գծից դիպուկահարներին հետ քաշելու առաջարկը, հաղորդում է ՀՅԴ Ամերիկայի հայ դատի հանձնախումբը (ANCA):

«Մենք ցավում ենք մարդկանց մահվան համար եւ նախկինի պես կոչ ենք անում կողմերին քայլեր ձեռնարկել, այդ թվում ետ քաշել դիպուկահարներին շփման գծից, որպեսզի բարելավենք բանակցությունների մթնոլորտը, խուսափենք ավելորդ մահերից եւ ամրապնդենք հրադադարի համաձայնագիրը»,-ընդգծել է պետքարտուղարը:

Նրա խոսքով, ԱՄՆ-ը ընդգծել է, որ կողմերը պետք է զսպվածություն ցուցաբերեն իրենց հրապարակային հայտարարություններում, որպեսզի խուսափեն անկանատեսելի հետեւանքներից:

«Յուրաքանչյուր հարմար առիթի դեպքում մենք կրկին հայտարարում ենք, որ գոյություն չունի հակամարտության ռազմական լուծում, եւ միայն խաղաղ կարգավորումը կհանգեցնի տարածաշրջանում անվտանգության, կայունության եւ հաշտության հաստատմանը»,-ասված է հարցման գրավոր պատասխանի մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ