News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Մոսկվայում քննում են փրկագնի պահանջով առեւանգված գործարարի քրեական գործը, որին նաեւ հայեր են մասնակցել. առեւանգման կազմակերպիչն այն իրականացնելու համար դիմել է հայկական հանցախմբին:

Ինչպես հայտնում է  «Ռոսբալտը», 2011 թվականի ապրիլի վերջին ոստիկանությունն ահազանգ է ստացել, որ  Մոսկվայում անհայտ անձինք բռնությամբ ինչ-որ մեկին մեքենա են նստեցրել  եւ հեռացել անհայտ ուղղությամբ: Պարզվել էր, որ առեւանգվել է Մոսկվայում համակարգիչների առեւտրով զբաղվող խոշոր ընկերության տերը: Այդ նույն օրը համալիր օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պատանդն ազատվել էր, սակայն նրան առեւանգողներին հաջողվել էր թաքնվել: 

Քրեական գործի հետաքննության ընթացքում հաստատվել էր առեւանգման գործողությանը քաղաքացի Դանիլովի մասնակցությունը, որը ծանոթ էր եղել տուժածի հետ եւ նրան պարտք էր եղել խոշոր գումար: Իր գործի փակման համար Դանիլովը գործարարի առեւանգման ծրագիր էր մտածել: Նա դիմել է էթնիկ հանցախմբի առաջնորդ Թոփուզյանին, որը հանցագործության կատարման համար ներգրավել է իր 6 ծանոթներին:

Նրանք առեւանգել են գործարարին եւ տարել լքված ագարակ, որը պատկանում է խմբի երկու մասնակիցներին: Նրան պահել են լքված ինկուբատորում, ծեծել են, խոշտանգել, կոտրել ոտքն ու անրակը: Որոշ ժամանակ անց ագարակ են եկել եւս երկու հանցակիցներ` իրենց ներկայացնելով իբրեւ Չեչնիայի բնակիչներ, վախեցրել են պատանդին եւ սպառնացել հաշվեհարդարով:

Տուժածը Դանիլովի անունն է տվել` չկասկածելով, որ հենց նա է պատվիրատուն:  Պարտապանն ակնկալել է հանդես գալ վարկատուի փրկչի դերում:

Քրեական գործի ընթացքում Գլխավոր վարչության աշխատակիցները պարզել են հանցագործության մեջ կասկածվող ութ հանցագործների ինքնությունը, որոնցից չորսը ձերբակալվել էին պատանդին ազատելուց հետո:

Բացի այդ, միջազգային հետախուզություն է հայտարարվել հանցագործության եւս չորս մասնակիցների նկատմամբ, այդ թվում` Աղաջանյանի եւ հանցագործության կազմակերպիչ Գարի Դանիլովի: Վերջիններիս հեռակա կարգով հանցագործություն կատարելու մեղադրանք է ներկայացվել, որի համար խափանման միջոց է ընտրվել կալանքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ