News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` ապրիլի 5-ին, ընդունել է Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Աուդրոնիուս Աժուբալիսին:

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին նախագահի մամուլի ծառայությունից, Սարգսյանը կարեւորել է հայ-լիտվական բարեկամական համագործակցության խորացումը՝ նկատի առնելով նաեւ Լիտվայի փորձը եվրաինտեգրման գործընթացում: Հանրապետության ղեկավարը նշել է, որ  Հայաստանի համար կարեւոր է Լիտվայի աջակցությունը ԵՄ Արեւելյան գործընկերության շրջանակներում:

Արտգործնախարար Աուդրոնիուս Աժուբալիսն իր անկեղծ ուրախությունն է հայտնել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ակտիվ եւ հաջող բանակցային գործընթացում Հայաստանի հաջողությունների կապակցությամբ՝ ընդգծելով, որ իր համոզմամբ, Հայաստանը ուժեղ քայլեր է անում ԵՄ-ի հետ մերձեցման ուղղությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ