News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Հայաստանի կառավարությունը ապրիլի 5-ին հաստատել է  վերլուծությունների մի շարք,  որոնք 2012 թվականին նախատեսված ստուգումների շրջանակներում կիրականացնի Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքների անվտանգության պետական տեսչությունը:  2012 թվականին այդ նպատակներով կհատկացվի 100 միլիոն դրամ (շուրջ 25 հազար դոլար):

Վերլուծությունը կիրականացվի այն բնագավառներում,  որոնք ընտրվել են պետական տեսչության կողմից որպես պոտենցիալ  ստուգման կարիք ունեցող: Ինչպես NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է  տեսչության մամլո քարտուղար Բաբկեն Պիպոյանը, 2011 թվականին պետական տեսչությունն անցկացրել էր ստուգումներ արգելված սննդային հավելումների վերաբերյալ (բավականին հայտնի  E+ եռանիշ համարը), սակայն 35 ստուգումներից ոչ մեկը խախտում չէր արձանագրել, այդ պատճառով էլ 2012 թվականին այդ ոլորտում վերլուծություններ չեն արվի: 

Խոսելով նախորդ տարվա կաթնամթերքների տուփերի վրա  կաթի փոշու պարտադիր նշման մասին, որն ընդունվել էր 2011 թվականի մայիսին (եւ որը, ըստ շուկայի  մի քանի մասնակիցների, առանց ավելորդ աղմուկի երկար ժամանակով հետաձգեցին, - խմբ.), Պիպոյանը նշել է, որ սարքավորումների մատակարարման  ձգձգման պատճառով մասնավոր լաբորոտարիաները պարզապես չէին կարող վերլուծություններ անցկացնել: Ներկայումս լաբորատորիաները կարող են իրականացնել այդ ստուգումը:

2012 թվականի ծրագրին համապատասխան մթերքներում կստուգվեն հիմնականում ծանր մետաղների, բենզոպիրենի, մանրէների, հակաբիոտիկների, պեստիցիդների, նիտրատների, ռադիոնուկլիդների եւ գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմների առկայությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ