News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

«Ժառանգություն» կուսակցության նախընտրական շտաբի պետ Խաչատուր Քոքոբելյանը թիվ 7 ընտրատարածքում պաշտպանելու է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: Քոքոբելյանն այդ մասին ասել է այսօր` ապրիլի 5-ին, «Ժառանգության» նախընտրական շտաբի բացման արարողությանը:

«Կարծում եմ` դա ակնհայտ է»,- նշեց Քոքոբելյանը: Հիշեցնենք, որ նույն ընտրատարածքում առաջադրվել էր նաեւ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով սակայն հանել էր իր թեկնածությունը:

Քոքոբելյանը լրագրողների խնդրանքով անդրադարձավ նաեւ մամուլում շրջանառվող լուրերին, թե Արարատ Զուրաբյանը նեղացել է իրենցից համամասնական ընտրացուցակի պատճառով:

«Արարատ Զուրաբյանն իմ լավագույն ընկերն է, անփոխարինելի ընկեր է եւ թող ոչ ոք չսպասի, որ իմ ու Արարատ Զուրաբյանի հարաբերությունները կվատանան»,- նշել է Քոքոբելյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ