News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

«Ժառանգություն» կուսակցությունը ընդդիմադիր բոլոր ուժերին կոչ է անում զերծ մնալ հակաքարոզչությունից: Կոչն այսօր` ապրիլի 5-ին, արեց կուսակցության նախընտրական շտաբի պետ Խաչատուր Քոքոբելյանը, շտաբի նոր գրասենյակի բացման արարողության ժամանակ:

Ըստ նրա, ընդդիմադիր դաշտում փորձում են արհեստական պայքարի մթնոլորտ ստեղծել, իբր ընդդիմությունը պայքարում է ընդդիմության դեմ: «Մենք որեւէ մեկի դեմ չենք պայքարում, մեր թիրախն իշխանություններն են: Մեր էլեկտորատը հաստատուն է, ուրվագծված: Ընդդիմադիր բոլոր ուժերն էլ կայուն էլեկտորատ ունեն»,- նշեց նա:

Խոսելով իրենց թիմի մասին` շտաբի պետը նշեց, որ թիմում «հավաքված են ոչ թե մարդիկ, որ չեն կարողացել իրենց իրացնել այս կամ այն ճամբարում` իշխանական կամ ընդդիմադիր, այլ հակառակը, հավաքված են մարդիկ, որոնք երբեք չեն վաեցել պատասխանատվությունից»:

«Մենք ընտրազանգված փախցնելու խնդիր չունենք»,- նշեց նա:

Հարցին, թե ինչպիսին են հարաբերությունները Հայ ազգային կոնգրեսի հետ, Քոքոբելյանը պատասխանեց. «ՀՀ ցանկացած ուժի, ինչպես նաեւ Կոնգրեսի հետ հարաբերությունները նույնն են: Որեւէ ուժի հետ մենք չենք փորձում անձնավորված հարաբերություններ ունենալ, այլ` քաղաքական»:

Կուսակցությունը քարոզարշավի ընթացքում օգտվելու է բոլոր հնարավոր միջոցներից: «Օգտվելու է բոլոր վճարովի եթերների հնարավորությունից, գովազդային պաստառներից,

Կօգտագործենք բոլոր հնարավորությունները: Չկա մի հնարավորություն, որը մենք չենք օգտագործելու առավելագույն ձեւով»,- նշեց Քոքոբելյանը` հավելելով, որ մինչ այս պահը իրենք որեւէ խոչընդոտ չեն ունեցել:

Դիտարկմանը, թե ՀԱԿ-ից ասել են, թե չեն կարող օգտվել քարոզարշավի բոլոր հնարավորություններից, Խաչատուր Քոքոբելյանը պատասխանեց. «Ես տեղյակ չեմ ՀԱԿ-ի ֆինանսական ռեսուրսներից, եւ ցավում եմ, որ չեն կարողանում օգտվել այդ հնարավորությունից: ՄԵր ֆինանսական միջոցները բավարար են` մեր միջոցներից, մեր անդամների նվիրատվություններից: ՄԵնք չենք պատրաստվում բարեգործություններ անել, փող բաժանել»:

Խոսելով քաղաքական ուժերի միջեւ բանակցություններից` Քոքոբելյանն առաջարկեց բանակցություններն անցկացնել թափանցիկ, լրագորղների ներկայությամբ: «Եւ նա ով կխուսափի այդ ֆորմատով բանակցություններից, ուրեմն թաքցնելու բան ունի: Ես իմ ընկերների հետ չունեմ»,- ասաց շտաբի պետը:

Նա նաեւ նշեց, թե կուսակցությունն այժմ ակտիվորեն զբաղվում է նախընտրական շտաբերի բացմամբ: Այս պահի դրությամբ գործում են 50 շտաբներ, որոնց թիվը կհասցվի 70-ի, իսկ ընտրական գործընթացը հետեւելու են 5 հազար մարդ:

Ի դեպ, այսօր կայացել է նաեւ «Ժառանգություն» կուսակցության նոր կայքի շնորհանդեսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ