News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Երեւանում, ապրիլի 4-ին, Հայաստանի եւ Լիտվայի ԱԳՆ-ների միջեւ անցկացվել են քաղաքական խորհրդակցություններ` փոխնախարարների ղեկավարությամբ: ՀՀ ԱԳՆ կողմից խորհրդակցությունները վարում էր նախարարի տեղակալ Զ. Մնացականյանը, լիտվական կողմից` է. Իգնատավիչյուսը:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հայ եւ լիտվացի դիվանագետները քննարկել են եվրոպական եւ միջազգային կառույցներում երկու երկրների փոխգործակցության հետ կապված հարցեր, այդ թվում` Հայաստան-ԵՄ համագործակցության ներկայիս փուլը եւ հեռանկարները: Անդրադարձ է կատարվել ԵՄ հետ Հայաստանի Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների ընթացքին եւ արձանագրված  նշանակալի առաջընթացին:

Կողմերը գոհունակությամբ արձանագրել են, որ վերջին 2 տարիների ընթացքում հայ-լիտվական հարաբերությունները, այդ թվում` բարձր մակարդակի քաղաքական  երկխոսությունն ու փոխայցելությունները, կրթական ու մշակութային կապերը զարգանում են դինամիկ  կերպով:   

Մտքեր են փոխանակվել երկու երկրների արտաքին քաղաքական  առաջնայնությունների օրակարգի, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի եւ տարածաշրջանային հարցերի շուրջ:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ