News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունը հրապարակել է այն պաշտոնյաների անունները, ովքեր ընտրարշավի մասնակցելու համար արձակուրդ են ձեւակերպել մինչեւ մայիսի 6-ը:

Հիշեցնենք, որ մարտի 29-ի կառավարության նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը տեղեկացրել էր, որ առաջիկա նախընտրական գործընթացներում ներգրավված հայեցողական պաշտոն զբաղեցնող անձինք, համաձայն գործող օրենսդրության, պետք է արձակուրդ ձեւակերպեն, որպեսզի իրենց պաշտոնական դիրքը եւ հնարավորությունները չօգտագործեն նախընտրական գործընթացներում:

Արձակուրդ ձեւակերպելու դիմում են ներկայացրել եւ մինչեւ մայիսի 6-ն արձակուրդում են գտնվում հետեւյալ պաշտոնատար անձինք`

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Բաղդասարյան Ջեմմա

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գալստյան Սամվել

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Մակարյան Ռոբերտ

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Կարապետյան Վարդան

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Բախչագուլյան Աբրամ

ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Մինասյան Կարինե

ՀՀ կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Հարությունյան Կարինե

ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Սամուելյան Արեւ

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Ասրյան Խաչիկ

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Քարամյան Արսեն

ՀՀ սպորտի եւ երիտասարդության  հարցերի նախարարի տեղակալ Խաչատրյան Սամվել

ՀՀ տրանսպորտի եւ  կապի նախարարի առաջին տեղակալ Բեգլարյան Հրանտ

ՀՀ տրանսպորտի եւ  կապի նախարարի տեղակալ Սինոյան Ռուբեն

ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ղեկավար Իսախանյան Կարեն

ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրեասյան Անդրանիկ

ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Կարապետյան Ալեքսան

ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Հակոբյան Ավագ

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արամյան Վարդան

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ  Զախարյան Երվանդ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Սահակյան Արման

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Մովսեսյան Արտյոմ

ՀՀ վարչապետի օգնական Հակոբյան Միհրան

Արագածոտնի մարզպետ Սահակյան Սարգիս

Արագածոտնի մարզպետի տեղակալ Առաքելյան Մանաֆաս

Արարատի մարզպետ Բարսեղյան Էդիկ

Արարատի մարզպետի տեղակալ Հակոբյան Կառլեն

Արարատի մարզպետի տեղակալ Մինասյան Սամվել

Արմավիրի մարզպետ Ղահրամանյան Աշոտ

Արմավիրի մարզպետ տեղակալ Աղաբաբյան Արայիկ

Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Կարապետյան Փառանձեմ

Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ղուկասյան Արտուշ

Լոռիի մարզպետ Նալբանդյան Արթուր

Լոռիի մարզպետի տեղակալ Կարախանյան Էդիկ

Կոտայքի մարզպետ Շահգալդյան Կավալենկո

Կոտայքի մարզպետի տեղակալ Ղազարյան Ալբերտ

Շիրակի մարզպետ Գիզիրյան Աշոտ

Սյունիքի մարզպետ Խաչատրյան Սուրիկ

Սյունիքի մարզպետի տեղակալ Գրիգորյան Վաչե

Վայոց ձորի մարզպետի տեղակալ Թարվերդյան Սամվել

Տավուշի մարզպետ Ղուլարյան Արմեն

Տավուշի մարզպետի տեղակալ Վարդապետյան Վահե

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Նազարյան Ռոբերտ

ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Բադալյան Մանվել

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Շաբոյան Արտակ

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ