News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանում բենզինի գները չափազանց բարձր են: Լրագրողներին այսօր` ապրիլի 5-ին նման կարծիք է հայտնել Հայաստանի  հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը: Նրա խոսքով` մեկ տոննա բենզինի հարկերն ու տուրքերը (ԱԱՀ, մաքսային հարկ, գումարած` ակցիզային) հասնում են մինչեւ 40%-ի:  «Այս պայմաններում բենզինը սպառողների համար դառնում է շատ թանկ», – նշել է Սաֆարյանը:

Նա հիշեցրել է, որ եթե 1998թ. երկրում օգտագործվում էր 26 – 27 հազ. տոննա բենզին, ապա ներկայումս` ընդամենը  6 - 7 հազար: «Այսօր մեր ավտոմեքենաների 80 - 85%-ը բնական գազով են աշխատում: Նշանակում է, պետք է խթանել բենզինի կիրառումը`իջեցնելով ներկրման հարկերը», – նշել է նա:

Իր հերթին, տնտեսական գիտությունների թեկնածու, կառավարման փորձագետ Հարություն Մեսրոպյանը հայտարարել է, որ բենզինի ներկրման տվյալները կարող են նվազեցնել, որպեսզի խուսափեն լրացուցիչ հարկերից:  «Նման տեսակի գործունեության, ինչպիսին բենզինի ներկրումն է, միջին եկամտի մասին տեղեկությունը պետք է հասանելի լինի:  Հարկերը պետք է համապատասխան լինեն եկամտի ծավալին», – նշել է նա:

Հիշեցնենք, որ ԱՄՀ-ի խորհուրդներին համապատասխան բենզինի եւ  դիզելային վառելանյութի  հարկերի գանձումը 2011 թվականի  հունվարից  հաստատագրված վճարներից (112 դրամ մեկ լիտրի համար)  փոխանցվել էր ԱԱՀ-ի:   Բենզինի ներկայիս գների  դեպքում  ԱԱՀ-ն նախկինից ավելի քիչ է ստացվում (այն կբարձրանա միայն, եթե բենզինը 560  դրամով թանկանա): Այսինքն, փաստորեն, ԱԱՀ-ի անցում կատարելով բենզինի հարկերը նվազել են:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ