News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Կալանավորվել է Սեդրակ Ստեփանյանը` Մոսկվայի Կաչալովի շուկայում գտնվող այն շենքի վարձակալը, որտեղ 17 մարդ է հրդեհվել: «Ալբասեթ» ԲԲԸ-ի տնօրենի հանդեպ Մոսկվայի դատարանը ձերբակալության պատժամիջոց է սահմանել մինչեւ հունիսի 3-ը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ դատարանը համապատասխան որոշում էր ընդունել տարածքի տիրոջ` գործարար Վլադիմիր Լիկովի հանդեպ:

Քննիչ Պավել Աբրամովը խնդրել է Ստեփանյանին կալանքի տակ վերցնել, քանի որ հակառակ դեպքում նա կարող է թաքնվել եւ ազդել վկաների վրա, ովքեր աշխատում են իր կողմից ղեկավարվող ընկերությունում: Քննիչը հավելել է, որ ձերբակալման ժամանակ Ստեփանյանը բողոքել է վատ ինքնազգացողությունից, բայց բժիշկները հայտնել են, որ նրա առողջական վիճակը թույլ է տալիս նրան մասնակցել դատական նիստին, հաղորդում է «ՌԱՍՊԻ»-ի թղթակից դատարանի դահլիճից:

«Ես ոչ մի տեղ էլ չեմ անհետանա, եթե կարիք կա, ես օրական երեք անգամ կգամ եւ նշում կանեմ: Բայց իմ առողջական վիճակը թույլ չի տա ինձ մինչեւ դատն ապրել»,-հայտարարել է Ստեփանյանը: Նա նշել է, որ խնդիրներ ունի նյարդային համակարգի եւ սրտի հետ, իսկ բժիշկները նրա մոտ խրոնիկ հիվանդություն են ախտորոշել, բայց նա չի հիշում, թե ինչպիսի: Նա համապատասխան բժշկական փաստաթղթեր չի ներկայացրել դատարանին:

Նրա իրավաբանն ասել է, որ Ստեփանյանը առաջինն է եկել հրդեհի վայր, նախքան հրշեջների ժամանումը կազմակերպել դրա մարումը, մեծ սթրես է տարել եւ կորցրել գիտակցությունը:

Պաշտպանը խնդրում էր սահմանել այդ պատժամիջոց` գրավ, ստորագրություն չհեռանալու մասին, տնային կալանք:

Քննության տեղեկություններով, Ստեփանյանը 17 մարդ է բերել աշխատանքների իրականացման համար եւ ապօրինաբար նրանց բնակվելու համար տրամադրել ապրելու համար ոչ համապատասխան տարածք:

«Կաչալովո» շուկայում հրդեհ է տեղի ունեցել ապրիլի 3-ին` վաղ առավոտյան: Զոհվել են ԱՊՀ երկրներից ժամանած 17 մարդ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ