News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայտնի «օրենքով գող» Ռաշիդ Խաչատրյանի գործը կքննվի Ռուսաստանի գերագույն դատարանի կողմից:

Ինչպես հաղորդում է «Փրայմ Քրայմ»-ը, այդ նպատակով 45-ամյա Խաչատրյանին, ով հանցավոր շրջանում առավել հայտնի է որպես «Խաչիկ» կամ «Ռաշիդ Ջամբուլսկի», արդեն Օրենբուրգից տեղափոխել են Մոսկվա:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել է, որ Օրենբուրգի 44-ամյա բնակիչ Ռաշիդ Խաչատրյանի (Ռյուկզակ) եւ նրա հանցակիցների դեմ քրեական գործի քննությունն ավարտվել էր 2008թ. օգոստոսին: Նրանք մեղադրվում էին յուրացումների, դրամաշորթության, քաղաքացիների ունեցվածքի զավթման, քրեակատարողական հիմնարկների գործունեության ապակազմակերպման եւ սպանությունների մեջ: Գործով անցել են մոտ հարյուր վկաներ, ուսումնասիրվել են բազմաթիվ ապացույցներ: Քրեական գործը կազմել է 147 հատոր: 

Ռաշիդ Խաչատրյանը ծնվել է 1966-ին Մարտակերտում: 1997-ին Օրենբուրգի գաղութից դուրս գալուց հետո նա մտել է օրենքով գող Ալեքսանդր Իկոննիկովի` Իկոնայի հանցավոր խումբ եւ Մոսկվայում թագադրվել է որպես օրենքով գող: 1998-ին Իկոնան մահանում է, ինչից հետո Ռաշիդը դառնում է Օրենբուրգի մարզի «նայողը»: 

Դատարանը վճռել է հանցագործ խմբավորման ղեկավար Ռաշիդ Խաչատրյանին դատապարտել 14 տարվա ազատազրկման:

Աստիճանակարգությամբ նրանից հետո գտնվող Կուլչարովին` 20, «նայողներ» Ավերկիեւին, Մատվեեւին` 10, Նեմեսկուլիեւին` 12 տարվա ազատազրկման, իսկ Կոպչենովին, Չերնյակինին` դատապարտել 8 տարվա ազատազրկման:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ