News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Վրաստանը հրաժարվել է կատարել «Բաց երկինք» համաձայնագրի իր պարտականությունները Ռուսաստանի նկատմամբ` Մոսկվային մեղադրելով պայմանագրի դրույթները չկատարելու մեջ: Այդ մասին հաղորդել է երկրի ԱԳՆ-ն:

Վրաստանն իր որոշման մասին հայտարարել է տվյալ համաձայնագրում ներառված բոլոր երկրներին: Ըստ Վրաստանի ԱԳՆ-ի հաստատման` Ռուսաստանը չի կատարում Վրաստանի նկատմամբ տվյալ պայմանագրով նշված մի շարք պարտավորություններ:  

Ինչպես նշում է Վրաստանը, Ռուսաստանն արդեն երկրորդ տարին փորձում է, օգտագործելով տվյալ պայմանագիրը, «օրինականացնել» Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը, հայտնում է «ՎԶԳԼՅԱԴ»-ը:

Ռուսաստանն արգելել է համաձայնագրի անդամ երկրների ինքնաթիռներին դիտորդական թռիչքներով մոտենալ Աբխազիային եւ Հարավային Օսիային առնվազն 10 կմ` հայտարարելով, որ դրանք անկախ պետություններ են, որոնք չեն մտնում  երկրամասի վրայով ազատ թռիչքներ ապահովող «Բաց երկինք» համաձայնագրում:

Վրաստանի որոշումն արտահայտվում է նրանում, որ նա այլեւս երբեք  իր երկնքում չի ընդունի Ռուսաստանի մասնակցությամբ դիտորդական թռիչքներ եւ անձամբ չի իրականացնի նման առաքելություններ ՌԴ-ում, հայտնում է ԱԳՆ-ն:

Վրաստանը պատրաստ է վերադառնալ Ռուսաստանի նկատմամբ իր պարտականություններին այն բանից հետո, երբ նա արգելք չհանդիսանա նշված դիտորդական թռիչքներին:


!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ