News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի մեծության երկրորդ քաղաքում` Գյանջայում զինված միջադեպ է տեղի ունեցել: Փոխհրաձգությունը տեղի է ունեցել «Մասխարա» պուրակում` անօրինական զինված խմբավորումների անդամների եւ իրավապահների միջեւ: Երկու կողմից էլ կան զոհեր եւ վիրավորներ:

Տեղեկության համաձայն, զինված միջադեպի հետեւանքով զոհվել է երկու մարդ, հինգ հոգի վիրավորվել է: 3-ը իրավապահ մարմինների աշխատակիցներ են, 2-ը` անօրինական զինված խմբավորման անդամներ: Նշվում է, զոհվածներից մեկը իրավապահ մարմինների աշխատակից է, կոչումով` գնդապետ, մյուս զոհը` անօրինական զինված խմբավորման անդամ:

Միջադեպը տեղի է ունեցել զինված խմբավորման ոչնչացման գործողության ժամանակ: Այս մասին Trend-ին հայտնել են Գյանջայի ոստիկանական վարչությունից:

Քաղաքի իրավապահ մարմինները դեպքի վայրում հետաքննություն են իրականացնում:

Գյանջան գտնվում է Բաքվից 375 կմ հեռավորության վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ