News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ապրիլի 5-ին, ժամը 19-ին, ոստիկանության Վանաձորի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 26-ամյա Կարեն Ա.-ին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ նա մարտի 31-ին, ժամը 24-ի սահմաններում, Առափնյա փողոցի թիվ 4/Ա շենքի մոտ կայանված, 37-ամյա Արմեն Ղ.-ին պատկանող «Մերսեդես»  մակնիշի ավտոմեքենայի կողային ապակին կոտրելով՝ փորձել է գողանալ ձայնարկիչը, սակայն գողություն կատարելու պահին Արմեն Ղ.-ն բռնել է նրան եւ ծեծի ենթարկել` պատճառելով մարմնական վնասվածք:

Կատարվում է հետաքննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ