News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ԵԱՀԿ Ժողովրդավարական ինստիտուտների եւ մարդու իրավունքների գրասենյակի` ընտրություններին հետեւող առաքելությունը ապրիլի 5-ին հրապարակել է Հայաստանի ընտրությունների վերաբերյալ նախնական զեկույցը:

Զեկույցում նշվում է թեկնածուների թվաքանակը եւ այն համակարգը, որով անցկացվելու են ընտրությունները: Մասնավորապես, նշվում է, որ բոլոր գրանցված թեկնածուներից 237-ը (մոտ 20 տոկոս) կազմում են կանայք:

«Նոր ընտրական կոդեքսը, որն ընդունվել է 2011-ի մայիսին, գնահատվել է համընդգրկուն, եւ կայուն հիմք է ստեղծում` ժողովրդավարական ընտրությունների անցկացման համար, բայց մինչ օրս կան հատվածներ, որոնց պետք է վերամշակման ենթարկվեն»,-ասված է զեկույցում:

Դիտորդների խոսքով, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ակտիվ մասնակցություն է ունենում օրենքով նշված ժամկետներում ընտրությունների նախապատրաստման գործում:

ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ որոշ դիտորդներ մտահոգություն են հայտնել ընտրացուցակների որակի վերաբերյալ, որը իշխանությունների խոսքով, մշտապես կատարելագործվում են:

«Նոր ընտրական օրենսգիրքը ուժեղացրել է ընտրական արշավի ֆինանսավորման կարգը»,-ասված է զեկույցում:

Սակայն, դիտորդները նշում են, որ մինչ օրս մերժվել է ընտրությունների հետ կապված շուրջ 40 բողոք:

«Հիմնականում դա տեղի է ունեցել, քանի որ հայտատուներn իրավունք չեն ունեցել նման բողոք ներկայացնել: Ակնհայտ է լիազորությունների կրկնությունները վերը նշված ընտրական հանձնաժողովների եւ Վարչական դատարանի միջեւ»,-ասված է զեկույցում:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաքելությունը Երեւանում բացվել է մարտի 22-ին: Առաքելության կազմում են 14 միջազգային փորձագետներ, ովքեր աշխատում են Երեւանում եւ 24 երկարատեւ դիտորդներ, ովքեր պետք է մոնիթորինգ իրականացնեն ողջ երկրով մեկ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ