News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Հայաստանի ընտրությունները տարբերվում  են Ռուսաստանի ընտրություններից եւ շատ կարեւոր փորձություն են Հայաստանի համար: Այդ մասին այսօր` ապրիլի 6-ին լրագրողների հետ զրույցում նշել է վերլուծաբան, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը:

«Մայիսին կայանալիք  ընտրությունները  պետք է լուրջ բարելավում գրանցեն, քան նախորդ ընտրությունները: Նախագահ Սերժ Սարգսյանի եւ վարչապետ Տիգրան Սարգսյանի անձնական խոստումները պետք է իրականություն դառնան»,- նշել է Կիրակոսյանը եւ հավելել. «Սա մարտահրավեր է եւ փորձություն ՀՀ իշխանությունների համար,  սա նաեւ հնարավորություն է առաջ շարժվելու եւ հնարավորություն` ցույց  տալու, որ  խոստումները կատարվում են»:

Ըստ Կիրակոսյանի, ընտրությունը միայն քվեարկության օրը քվեարկելը չէ, այլ քաղաքական քննարկումների մակարդակի բարձրացումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ