News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Եթե Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցությունն իր վրա վերցնի ազատ եւ թափանցիկ ընտրություններ անցկացնելու պարտավորությունը, ինչպես նշվում է  ՀՀԿ-ի գործադիր մարմնի անդամ Դավիթ Հարությունյանի հայտարարության մեջ, ապա մենք կողջունենք այդ նախաձեռնությունը: Այդ մասին  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը: 

Ըստ Թովմասյանի` Հայաստանի կոմունիստական կուսակցությունը միշտ բարձրացրել է ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու հարցը: «Մենք պատրաստ ենք համագործակցել այն բոլոր ուժերի հետ, որոնք իսկապես ազատ եւ թափանցիկ ընտրությունների կողմնակից են», - նշել է հայ կոմունիստների առաջնորդը:

Հիշեցնենք, որ ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Դավիթ Հարությունյանը հանդես էր եկել ընտրությունների վերահսկման նպատակով որոշ քաղաքական ուժերի կողմից միասնական միջկուսակցական գրասենյակ ստեղծելու մասին հայտարարությամբ: 

Հայտարության մեջ մասնավորապես ասվում է. «Երեկ կարեւոր իրադարձություն տեղի ունեցավ. խորհրդարանական ընտրություններին մասնակցող մի քանի կուսակցություններ որոշեցին ընտրությունների վերահսկման նպատակով միասնական միջկուսակցական շտաբ ստեղծել: Փաստաթուղթն ստորագրվել է միայն 3 կուսակցությունների  եւ մի դաշինքի կողմից:

Եկեք մեկ անգամ այլ կերպ վարվենք: Եկեք  բոլորս միասին կանգնենք հանուն արդար ընտրությունների անցկացման եւ անենք դա:

Եկեք այդ կարեւոր գործընթացը PR-ակցիա չդարձնենք: Պայմանավորվենք փոխադարձ հարգանքի, արդար մրցակցության վերաբերյալ: Պայմանավորվենք, միասին իրագործենք` բոլոր 8 կուսակցություններով եւ մեկ դաշինքով»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ