News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Կանանց իրավունքների կենտրոնը, վաղը` ապրիլի 7-ին ժամը 14:00-ից մինչեւ 16:00-ը կազմակերպում է բացօթյա ակցիա` հյուսիսային պողոտայի կենտրոնական հատվածում: Ակցիայի շրջանակներում նախատեսվում է իրականացնել անվճար ֆոտոնկարահանումներ` անցորդ կանանց եւ աղջիկներին տրամադրելով մեկական պրոֆեսիոնալ լուսանկար, ինչպես նաեւ կենտրոնի վերաբերյալ տեղեկատվական բուկլետներ եւ թռուցիկներ: Ակցիայի նպատակն է եւս մեկ անգամ հայ կանանց եւ աղջիկներին շնորհավորել  տոնի կապակցությամբ, նրանց հաճելի անակնկալ մատուցելով, ինչպես նաեւ բարձրացնել հասարակության իրազեկվածության մակարդակը «ընտանեկան բռնություն» երեւույթի վերաբերյալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ