News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի դիրքորոշումը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցերի վերաբերյալ, որը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով, անփոփոխ է: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ-ի ղեկավար Սերգեյ Լավրովն Աստանայում:
«Ուզում եմ հստակ եւ ամենայն որոշակիությամբ հաստատել, որ ղարաբաղյան կարգավորմանն աջակցելու ուղղությամբ մեր դիրքորոշման մեջ ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել: Մեր դիրքորոշումը հիմնվում է սկզբունքային մոտեցումների վրա, որոնք մշակվել են համանախագահների կողմից», - ասել է Լավրովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Հունվարի վերջին Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահները եռակողմ բանակցություններ անցկացրին ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ, որոնք դարձան արդեն տասներորդը` սկսած 2008 թվականից:

«Եվ համանախագահների դիրքորոշումը, եւ մեր գործողությունները հիմնված են եղել այնպիսի որոշում փնտրելու անհրաժեշտության մեջ, որը համապատասխան կլինի երկու կողմերի շահերին էլ», - հիշեցրել է Լավրովն այդ հանդիպման մասին: Ըստ նրա` ՌԴ-ի դիրքորոշումը հիմնված է կարգավորման երեք կարեւորագույն սկզբունքների միակողմանի նույն մոտեցմամբ, հատկապես. տարածքային ամբողջականություն, ժողովրդի ինքնորոշման իրավունքի նկատմամբ հարգանք եւ ուժի կիրառման մերժում:  «Այս սկզբունքներից ոչ մեկն էլ առավելություն չունի», - ասել է նախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ