News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Մոսկվայի «Ռոսիա» համերգային սրահում ապրիլի 7 -ին` Մայրության եւ  գեղեցկության տոնին կկայանա «ARMENIA Music Awards – 2012» ազգային մրցանակաբաշխությունը:

Ինչպես NEWS.am-ին հաղորդեցին Ռուսաստանի հայերի միությունից, «ARMENIA Music Awards – 2012»-ի հյուրերի թվում են լինելու Ալեն Դելոնը, Իրինա Ալեգրովան, Միխայիլ Գալուստյանը, Անդրեն, Հայկոն, Արա Մարտիրոսյանը, Եվա Ռիվասը, Ինգա եւ Անուշ Արշակյանները, Արման Հովհաննիսյանը, Սիբիլը, Սոնա Շահգելդյանը, Կապոն, Shantel-ը, Heaven-ը, Dorians-ը եւ այլք:

Հայաստանի Հանրային հեռուստատեսությունը կհեռարձակի արարողությունը: Տարեկան միջոցառման կազմակերպիչը «Armenia Production» պրոդյուսերական կենտրոնն է:

Միջոցառման մասնակիցներն ու հրավիրյալները կլինեն Հայաստանի, Ռուսաստանի եւ մի շարք այլ երկրների մշակույթի, արվեստի եւ շոու-բիզնեսի ներկայացուցիչները: Պատվավոր արձանիկները կշնորհվեն արտիստներին, երաժիշտներին, մեդիա ոլորտի ներկայացուցիչներին` Հայաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, եվրոպական եւ այլ երկրների մշակութային կյանքում ներդրման համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ