News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Երեւանում, ապրիլի 5-7-ին անցկացվող Մոսկվայի օրերի միջոցառումների շրջանակում, ռուսական պատվիրակության անդամները Հայ-ռուսական (սլավոնական ) համալսարանում մասնակցել են «Կամավորական շարժում.մասնակիցների մոտիվացում եւ աշխատանքի նոր ձեւերի ներդրում» թեմայով կլոր սեղանին:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանն ու Մոսկվայի կենտրոնական վարչական շրջանի ղեկավար Սերգեյ Բայդակովն իրենց ելույթներում ընդգծել են, որ Մոսկվայի եւ Երեւանի կամավորական շարժումների փորձի փոխանակումը, այսուհետ կդառնա երկու քաղաքների բազմակողմ համագործակցության ուղղություններից մեկը: Ներկաները դիտել են Մոսկվայի կենտրոնական վարչական շրջանի եւ Հայ-ռւսական (սլավոնական) համալսարանի կամավորական շարժումների գործունեության մասին պատմող տեսաֆիլմեր:

Ողջունելով հյուրերին, Երեւանի քաղաքապետարանի սպորտի եւ երիտասարդության հարցերի բաժնի պետ Յուրա Մամիկոնյանն իր ելույթում անդրադարձել է երիտասարդության շրջանում Երեւանի քաղաքապետարանի կողմից տարվող քաղաքականությանն ու այդ համատեքստում հատկանշել, որ, որպես հանրօգուտ գործունեության դրսեւորում, քաղաքապետարանը կարեւորում է կամավորական շարժումների դերը եւ հնարավորին աջակցում է մայրաքաղաքի վարչական շրջաններում իրականացվող նմանատիպ նախաձեռնություններին: Կողմերը պայմանավորվել են համատեղ ծրագրեր իրականացնել։

Հանդիպման ավարտին Հայ-ռուսական (սլավոնական ) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանն ու Մոսկվայի կենտրոնական վարչական շրջանի ղեկավար Սերգեյ Բայդակովը, համալսարանի «Բարեկամության ծառուղիում» մասնակցել են ծառատունկի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ