News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հարավային Օսիայում ապրիլի 8-ին նախագահական ընտրությունների երկրորդ փուլ է անցկացվում: Առավոտյան բացվել են  83 ընտրական տեղամասերը, քվերակությունը կշարունակվի Մոսկվայի ժամանակով մինչեւ ժամը 20:00-ն:

Երկրորդ փուլ են անցել Հարավային Օսիայի ՊԱԿ-ի նախկին ղեկավար Լեոնիդ Տիբիլովը, ով առաջին փուլում ստացել էր ընտրողների ձայների 42,48%-ը,  եւ  հանրապետության նախագահին կից  մարդու իրավունքերի պաշտպանության  հարցերով լիազոր ներկայացուցիչ Դավիդ Սանակոեւը, որին առաջին փուլում աջակցել էր քաղաքացիների 24,58%-ը:

Որպեսզի ընտրությունները կայացած համարվեն, դրանց պետք է մասնակցի ընտրողների ավելի քան 30%-ը: Քվեարկության ընթացքին հետեւում են 38 միջազգային դիտորդներ` Ռուսաստանից, Լեռնային Ղարաբաղից, Աբխազիայից, Մերձդնեստրից եւ Ֆրանսիայից:

Նախագահի կրկնակի  ընտրություններ անցկացնելու մասին որոշումն ընդունվել էր այն բանից հետո, երբ հանրապետության Գերագույն դատարանն անվավեր էր ճանաչել անցած տարի նոյեմբերին կայացած  ընտրությունները` քվեարկության ընթացում տեղ գտած խախտումների պատճառով:

Ընտրությունների առաջին փուլը տեղի էր ունեցել մարտի 25-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ