News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հարավային Օսիայի նախագահական ընտրություններում առաջատարն է պետանվտանգության նախկին ղեկավար Լեոնիդ Տիբիլովը:

Նախնական տվյալներով` նա 50%-ից ավելի ձայն է հավաքել: Նրա մրցակիցը` մարդու իրավունքների գծով հանձնակատար Դավիթ Սանակոեւը, արդեն խոստովանել է իր պարտությունը եւ Տիբիլովին  շնորհավորել հաղթանակի համար: ԿԸՀ-ի նախնական արդյունքներով` Սանակոեւը հավաքել է 43%:

Ընտրված նախագահը հավատացրել է, որ արդեն նախկին մրցակցի փորձը անպայման կօգտագործվի նոր ղեկավարության կողմից:

Քվեարկության արդյունքները հայտարարելուց անմիջապես հետո Տիբիլովի կողմնակիցները հավաքվել են կենտրոնական հրապարակում հաղթանակը տոնելու:

Ընտրական գործընթացի վերջակետը կդրվի արդեն 10 օրից: Ապրիլի 21-ին կկայանա երդմնակալությունը, հաղորդում է vesti.ru-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ