News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Վրաց ընդդիմադիր` Լեյբորիստական կուսակցության ներկայացուցիչ Գեորգի Գուգավան հայտարարել է, որ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին մշակում է Ռուսաստանի դեմ նոր պատերազմի ծրագիրը:

Նրա խոսքով, Սահակաշվիլին պատրաստ է շարունակել 2008 թ.-ի պրովոկացիան, որի հետեւանքով տարածքային եւ մարդկային մեծ կորուստներ են եղել:

«Ուշադրություն դարձրեք ենթակա հեռուստաընկերություններում ռազմական հռետորաբանության եւ ռազմական տեխնիկայի գովազդի աճին: Սահակաշվին պատրաստվում է պատերազմի»,-հայտարարել է ընդդիմադիր գործիչը «Ասավալ-դասավալ» թերթին: Գուգավայի խոսքով, Սահակաշվիլին մտադիր է «պրովոկացիա անել»` «ռուսական բանակը պատերազմի մեջ ներքաշելու համար», հաղորդում է ՎԶԳԼՅԱԴ-ը:

Ընդդիմադիրի պնդմամբ, ինքը` Սահակաշվիլին, «կհեռանա Վրաստանից գողացված միլիարդներով եւ վտարված նախագահի կարգավիճակով»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ