News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Իմ, ինչպես նաեւ Ադրբեջանում շատ երիտասարդների մոտ հայերի նկատմամբ ատելություն ձեւավորվել է լրատվամիջոցների եւ ուսուցիչների ազդեցությամբ»,- պատմել է ադրբեջանցի անկախ լրագրող Շախլա Սուլթանովան Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման բրիտանական ինստիտուտի (IWPR) կայքում հրապարակված հոդվածում:

Շախլան ծնվել է Ադրբեջանի հյուսիսում եւ հեռու է եղել Ղարաբաղում ռազմական գործողությունների թոհուբոհից, բայց քարոզչությունը նրա վրա նույնպես ազդել է: Վրաստանում Լրագրության եւ մեդիայի կովկասյան դպրոցում ղարաբաղցի աղջկա հետ սովորելու լուրը նա առանձնապես ուրախությամբ չի ընդունել` «Ինձնից հանդուրժողականություն չակնկալեք» արտահայտությամբ:

Սակայն Լեռնային Ղարաբաղից Լիլիթ Ասրայնը, պարզվել է, հրաշալի մարդ է,  ոչ թե  պարզապես «ինչ-որ հայուհի»:

«Ի վերջո, Լիլիթը դարձավ իմ լավագույն ընկերուհին: Մենք երբեք չէինք քննարկում Լեռնային Ղարաբաղը` հասկանալով, որ դա մեզ ոչինչ չի տա: Սակայն մեր կուրսում սովորող մյուս հայ ուսոնողների հետ միասին` Լիլիթն արմատախիլ արեց նրանց ազգին վերաբերող իմ բոլոր համոզմունքները»,- պատմում է Շախլան:

Վերադառնալով Ադրհբեջան` Սուլթանովան բախվում է խնդիրների, երբ նյութեր էր հավաքում «Պատմության դասեր Հայաստանում եւ Ադրբեջանում» համատեղ հոդվածի համար:»

«Երբ ես հարցրեցի ադրբեջանցի դպրոցականին` «Արդյո՞ք նորմալ է, որ դասագրքերում հայերին ֆաշիստներ եւ բանդիտներ են անվանում», նրա ուսուցչուհին զայրացավ եւ ինձ մեղադրեց «սխալ» հարցեր տալու եւ աշակերտների «ուղեղները լվանալու» մեջ:

Երբ ես պատմության դասագրքի հեղինակներից Թոֆիկ Վալիեւին հարցրեցի արդյոք պարտադիր է հայերին «ֆաշիստ» անվանել, նա ինձ մեղադրեց Ադրբեջանի շահերին հակասող գործողությունների մեջ»,-գրում է լրագրողը:

«Միաժամանակ, ես ուշադրություն դարձրեցի, որ ոմանք ողջունում են ադրբեջանական եւ հայկական դասագրքերում երկրորդ կողմի նկարագրման  գաղափարը: Դրանք հիմնականում միջին տարիքի ադրբեջանցիներն են, ովքեր  մինչեւ հակամարտությունը հայ ընկերներ են ունեցել»,- եզրափակում է Սուլթանովան:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ