News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է ինտերնետի գնի իջեցման մասին`  ներդնելով  «Ինտերնետ փաթեթներ» նոր ծառայություն բջջային ցանցի բաժանորդների համար:

«ԱրմենՏելի» մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ «Ինտերնետ փաթեթ» ծառայությունը հնարավորություն է ընձեռում  Beeline բջջային ցանցի բաժանորդներին ուղարկել եւ ստանալ ինտերնետ տրաֆիկի որոշակի քանակություն` վճարելով ֆիքսված գումար:  Այսպես, 10ՄԲ   ծավալով «Մինի  ինտերնետ փաթեթի» արժեքը 200 դրամ է, իսկ «Միդի», «Մաքսի» եւ «Սուպեր Մաքսի» փաթեթները, որոնք ներառում են 50ՄԲ, 100ՄԲ եւ 300ՄԲ համապատասխանաբար արժեն 600 դրամ, 900 դրամ եւ 1500 դրամ:

«Հայաստանում  օրեցօր աճում է սմարթֆոներից եւ զանազան ինտերնետ ծրագրերով աշխատող բջջային հեռախոսներից օգտվողների թիվը: Նոր տեխնոլոգիաների առավելություններն ակնհայտ են, իսկ «ԱրմենՏել» ընկերությունը հեռու չի մնում բջջային կապի  ոլորտի նոր զարգացումներից: Այսուհետ մեր բաժանորդները, կախված իրենց կողմից օգտագործված թրաֆիկից, կարող են միանալ այս կամ այն փաթեթին եւ օգտագործել իրենց հեռախոսի հնարավորությունները` չմտածելով հավելյալ վճարումների մասին», - նշեց  «ԱրմենՏել»   ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Կանխավճարային համակարգի  բաժանորդներին փաթեթները տրամադրվում են 30 օր ժամկետով, սկսած ակտիվացման օրվանից: Ինտերնետ-փաթեթի գործողության ժամկետում նոր փաթեթ միացնելու դեպքում, նոր փաթեթի ՄԲ-երը ավելանում են դեռեւս չսպառված ՄԲ-երին, իսկ գործողության ժամկետը սահմանվում է 30 օր նոր փաթեթի միացման պահից: Այս ծառայությունից կարող են օգտվել թե կանխավճարային, թե հետվճարային համակարգի բաժանորդները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ