News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի հետ մեր ռազմավարական գործընկերության յուրահատկությունն այն է, որ Հայաստանը Ռուսաստանի հետ ընդհանուր սահմաններ չունի: Այդ մասին rbc-ի հետ հարցազրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:

«Դա նշանակում է, որ մենք պարտավոր ենք փոխգործակցության, Ռուսաստանի հետ կապերի նոր, ժամանակակից մեթոդներ հնարել, իսկ այդ առումով ժամանակակից աշխարհը մեզ նոր հնարավորություններ է ընձեռում. նոր տեխնոլոգիաներ, կապերի ինտենսիվություն, ավիացիա, հեռուստահաղորդակցություն: Այդ ամենը մեր համագործակցությունն ընդլայնելու հնարավորություն է ստեղծում», - նշել է նա:

Խոսելով Հայաստանում ռուսաց լեզվի դիրքի մասին` վարչապետը նշել է, որ  Հայաստանում ռուսաց լեզվի չեզոքացումն անհնար է:
 «Պարզապես մեր լեզվական միջավայրում ի հայտ են եկել այլ լեզուներ, որոնք մրցակցում են միմյանց հետ:  Մեր ինտեգրումը ԱՊՀ-ի, ԵվրԱզԷՍ-ի երկրներին միշտ էլ կպահպանի ռուսերենի արդիականությունը որպես անհրաժեշտություն:

Սակայն այսօր մենք տեսնում ենք, որ երիտասարդությունն ուսումնասիրում է  ոչ միայն անգլերեն, այլեւ, օրինակ, չինարեն, պարսկերեն, եւ դա կապված է ժամանակի ոգու հետ:  Նրանք պահանջարկ են տեսնում շուկայում: Շատ բան է փոխվել, եւ մենք նույնպես պետք է  նոր տեսանկյունից նայենք լեզվական խնդրին», - ասել է Տ. Սարգսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ