News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

Երեւանում, ապրիլի 10-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 142 շենքի մոտակայքում գտնվող ավտոտնակում տեղի ունեցած պայթյունից երեք մարդ այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, փրկարար ուժերի վարչության հրդեհաշիջման կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.05-ին, մարվել` 17.15-ին:

Հրդեհի հետեւանքով ստացված այրվածքներով ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոն են տեղափոխվել 20-ամյա Գեւորգ Մանուկյանը եւ 10-ամյա Ժորա Հովհաննիսյանը , իսկ 35-ամյա Արման Հովհաննիսյանը` «Արմենիա» բժշկական կենտրոն: Ըստ բժիշկների` Ա. Հովհաննիսյանի առողջական վիճակը ծանր է, իսկ Ժ. Հովհաննիսյանի եւ Գ. Մանուկյանի` միջին ծանրության:

Հարկ է նկատել, որ դեպքը տեղի է ունեցել «Կայզեր» սուպերմարկետի հարեւանությամբ գտնվող սուպերմարկետում: Իսկ «Կայզեր» սուպերմարկետների ցանցը պատկանում է հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ