News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

ՀՅԴ-ն պաշտպանելու է Ջավախքի հայերի իրավունքները եւ վառ է պահելու Նախիջեւանի հայկական լինելու մասին հիշողությունը:

Այդ մասին Ազատության հրապարակում ապրիլի 10-ին կայացած հանրահավաքի ժամանակ հայտարարել է ՀՅԴ անդամ Աղվան Վարդանյանը:

«Մենք չենք զիջելու ղարաբաղյան հարցում: Հայաստանի ստորագրությունը հետ է կանչվելու հայ-թուրքական արձանագրություններից: Մենք պաշտպանելու են Ջավախքի հայերի իրավունքները: Մենք թույլ չենք տա մոռանալ, որ Նախիջեւանը հայկական է: Մենք կկազմակերպենք աշխարհի ամբողջ հայությանը եւ կդառնանք ազդեցիկ ուժ»,-հայտարարել է Վարդանյանը:

ՀՅԴ-ն երեք անգամ մասնակցել է խորհրդարանական ընտրությունների, հիշեցրել է Վարդանյանը. «1999-ին մենք հավաքել ենք 85 հազար ձայն: 2007-ին արդեն 180 հազար ձայն, իսկ երկրորդ տեղը զբաղեցրած ուժն ընդամենը 20 հազար ձայնով էր գերազանցում մեզ: Մենք երկար տարիներ եղել ենք ընդդիմություն, մի քանի տարի եղել ենք նաեւ իշխանություն: Հիմա մենք կրկին ընդդիմություն ենք: Բայց միշտ պահպանել ենք մեր սկզբունքները եւ գլուխը վեր պարզած կանգնած ենք ձեր առջեւ»:

Նշենք, որ հանրահավաքը կազմակերպվում է նախընտրական քարոզարշավի շրջանակներում: Մայիսի 6-ին երկրում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ: ՀՅԴ-ի համամասնական ընդգրկված են 85 մարդ: Առաջին եռյակում են ՀՅԴ բյուրոյի անդամ, ՀՅԴ խմբակցության նախագահ Վահան Հովհաննիսյանը, ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ, պատգամավոր Արմեն Ռուստամյանը, ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը: ՀՅԴ-ն մեծամասնական ընտրակարգով առաջադրել է 8 թեկնածու:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ