News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Թուրքիայի քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» (BDP) կուսակցության պատգամավոր Դեմիր Չելիքը քննադատել է դատական մարմիններին՝ 2009-ին քրդական  «Ժողովրդավարական հասարակություն» (DTP) կուսակցության փակման դեմ բողոքի ցույցի ժամանակ 2 ցուցարարների սպանության գործով դատական գործի կարճումը։

Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ քուրդ պատգամավորը հայտարարել է, թե դատարանի այդ որոշումով Թուրքիան «կրկին մնաց նույն դասարանում»։

Դեմիր Չելիքը նշել է, թե նմանատիպ դեպքերը ցույց են տալիս, որ Թուրքիայում շարունակվում են այլ կրոնական եւ էթնիկ միավորներին օտար համարելու սովորությունները։ «Եթե դուք Թուրքիայում ալեւի, քուրդ կամ հայ եք, հնարավոր չէ, որ դատարանը ձեր օգտին որոշում կայացնի»,-նշել է քուրդ պատգամավորը՝ շեշտելով, որ Թուրքիային պետք է նոր, ազատ եւ բոլորին հավասար վերաբերող Սահմանադրություն։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ