News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, համամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուներն ու ԲՀԿ քաղխորհրդի անդամները ապրիլի 11-ին շարունակել են հանդիպումները Կոտայքի մարզում:

Հանդիպման առաջին կետը Եղվարդն էր, որին հաջորդել են Նոր Հաճընն ու Բյուրեղավանը: Կուսակցության նախագահը ներկայացրել է ԲՀԿ նախընտրական ծրագրի հիմնադրույթները եւ ընտրողներին կոչ է արել կատարել քաղաքացիական պարտքն ու քվեարկել ընտրությունների ժամանակ: «Հիշեք, որ ձեր ձայներից է կախված, թե ինչպիսի կառավարություն է լինելու առաջիկա 5 տարին, եւ ինչպես է զարգանալու երկիրը»,- հիշեցրել է Գագիկ Ծառուկյանը: Կուսակցության առաջնորդն ընդգծել է, որ հասարակության հերոսը պետք է լինի ոչ թե պաշտոնյան, այլ հասարակ աշխատող մարդը:

Նշենք, որ ԲՀԿ համամասնական ընտրացուցակում ընդգրկված է 165 թեկնածու: Առաջին եռյակում Գագիկ Ծառուկյանը, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն ու քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանն են:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ