News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն ապացուցված է համարել խարդախության համար Ս. Գրիգորյանին առաջադրված մեղադրանքները եւ դատապարտել 7 տարվա ազատազրկման: NEWS.am-ին Հայաստանի գլխավոր դատախազությունից հայտնեցին, որ դատարանը հիմնավորված է համարել այն, որ Ս. Գրիգորյանը  2011թ. մայիսի 28-ից մինչեւ նույն թվականի հուլիսի 21-ն ընկած ժամանակահատվածում բարեգործական տարբեր ծրագրեր իրականացնելու խոստումներով խաբեությամբ ստացել եւ հափշտակել է զգալի եւ խոշոր չափերի գումարներ:

Մասնավորապես` քաղաքացիներին եւ ՀՀ տարբեր գյուղական համայնքների ղեկավարներին Ս. Գրիգորյանը խաբեությամբ ներկայացել է որպես հայ-ռուսական, հայ-ամերիկյան կամ հայ-կանադական բարեգործական կազմակերպության ներկայացուցիչ, իսկ երկու դեպքով էլ` որպես «Շանթ» եւ «Հ2» հեռուստաընկերությունների աշխատակից,  բարեգործական տարբեր ծրագրեր իրականացնելու, հեռուստաընկերությունների անունից օգնություն տալու կեղծ խոստումներով չարաշահել է նրանց վստահությունը եւ հափշտակել տարբեր չափերի գումարներ:

Ս. Գրիգորյանը վերոհիշյալ անձանց վստահությունը չարաշահելով, կանխավճար մուծելու, մանր չունենալու եւ այլ պատրվակներով տարբեր օրերին խաբեությամբ հափշտակել է 9 դեպքով զգալի,  2 դեպքով խոշոր չափերի գումարներ, իսկ 2 դեպքով էլ փորձել է խարդախությամբ հափշտակել զգալի եւ խոշոր չափերի գումարներ:

Ս. Գրիգորյանը ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը եւ միջնորդել կիրառել արագացված դատաքննության կարգ:

Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 03.04.2012թ. դատավճռով Ս. Գրիգորյանը մեղավոր է ճանաչվել Հայաստանի քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով, 2-րդ մասի 2-րդ կետով եւ 34-178-րդ հոդվածի 1-ին մասով, 2-րդ մասի 2-րդ կետով:

Քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 7 տարի ժամկետով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ