News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Թեման փակ է, այդպես էլ գրեք. սա էր «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանի պատասխանը թերթի թղթակցին, երբ փորձում էին նրանից պարզել, թե ի՞նչ հարաբերությունների մեջ է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ եւ պատրաստվո՞ւմ է, արդյոք, այս քարոզարշավի ժամանակ լինել կուսակցության կողքին:

«Հրաշալի հարաբերություններ ունեմ, եւ այդ թեման ինձ արդեն զարմացնում ու զայրացնում է, դրա մեջ ես անառողջ հետաքրքրություն եմ տեսնում»,- նշեց տիկին Ալավերդյանը եւ հավելեց, որ բոլոր այն անհամաձայնությունները, որ ունեցել կամ շարունակում է ունենալ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, զուտ սկզբունքների շուրջ են, իսկ այս քարոզարշավում իր ակտիվության վերաբերյալ հարցն ընդամենը անառողջ է:

Թերթը նշում է, որ Լարիսա Ալավերդյանը, ով «Ժառանգության» համամասնական ցուցակում միայն 41-րդն է, ներկա չէր կուսակցության քարոզարշավի պաշտոնական բացման արարողությանը եւ, դատելով պատգամավորի տոնից, ենթադրվում է, որ չի մասնակցի նաեւ  «Ժառանգության» եւ «Ազատ դեմոկրատների»`  վաղը մեկնարկելիք նախընտրական հանդիպումներին ու մարզային այցելություններին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ