News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Ադրբեջանից հնչող ռազմական հռետորությունը մեզ համար անընդունելի է եւ խիստն քննադատության է արժանի: Այդ մասին ապրիլի 12-ին լրագրողների հետ զրույցում հայտնել է Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: 

«Չի կարելի մեկ պատերազմի աղաղակներ արձակել, մեկ էլ խոսել բանակցությունների մասին: Սակայն Ադրբեջանն արդեն ցույց է տվել իր իսկական դեմքը, եւ ամբողջ համաշխարհային հանրությունը նման դիրքորոշումը համարում է անընդունելի եւ արժանի դատապարտման», - ընդգծել է Բաղդասարյանը:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ադրբեջանի կողմից զենքի զանգվածային գնումը (նկատի ունի Իսրայելից զինամթերքի գնելը– խմբ.) չի հանգեցնի ուժերի հավասարակշռության խախտմանը հօգուտ Ադրբեջանի, Արթուր Բաղդասարյանը նշել է.  «Հանգիստ եւ վստահ եղեք. բոլոր գոյություն ունեցող խնդիրները մանրամասնորեն քննվում են: Շատ դեպքերում տեղեկությունը խիստ ուռճացրած բնույթ է կրում: Եւ ամենից կարեւորն այն է, որ անցյալ տարի տեղի էր ունեցել Հայաստանի համար նշանակալի իրադարձություն.  ԱԽ-ը հաստատել էր 2011-2015 թթ. ընթացքում ռազմական տեխնիկայի եւ զինամթերքների մատակարարման պետական ծրագիրը, ըստ որի մեր երկիր է ներմուծվում նորագույն տեխնիկա»: Նա ընդգծել է, որ հայկական կողմը բավականին ջանքեր է գործադրում, որպեսզի թույլ չտա տարածաշրջանում ուժերի հավասարակշռության փոփոխություն, թեեւ Ադրբեջանը մեծ գումարներ է ծախսում  իր ռազմական բյուջեի ավելացման համար:

«Մենք պետք է չանհանգստանանք այն առիթով, որ Ադրբեջանը շարունակում է սպառազինվել, այլ զուգահեռ պետք է ինքներս մոդեռնիզացնենք մեր ռազմական ներուժը», - ամփոփել է Հայաստանի ԱԽ քարտուղարը:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ