News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետանը քաղաքում գործող բոլոր պետական եւ հասարակական կազմակերպություններին, բիզնես կառույցներին, մշակույթի եւ ուսումնական հաստատություններին եւ ընդհանրապես բոլոր երեւանցիներին կոչ է անում ակտիվորեն մասնակցել ապրիլի 14– համաքաղաքային շաբաթօրյակին։

«Այդ օրը մաքրման եւ բարեկարգման լայնածավալ աշխատանքներ կտարվեն մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում։ Առանձնակի ուշադրություն կդարձվի հատկապես բակային տարածքների մաքրմանն ու բարեկարգմանը։

Այդ նպատակով Երեւանի քաղաքապետի հանձնարարությամբ բոլոր վարչական շրջանների աշխատակազմերին, համատիրություններին, տարբեր կազմակերպությունների տրամադրվել են համապատասխան գործիքներ ու աշխատանքի արդյունավետ կազմակերպման այլ միջոցներ։

Սիրով ընդառաջելով Երեւանի քաղաքապետի կոչին՝ մայրաքաղաքում իրենց գործունեությունն իրականացնող շինարարական կազմակերպություններն այդ օրը աղբի հավաքման եւ տեղափոխման նպատակով կտրամադրեն անհրաժեշտ  մեքենամեխանիզմներ։

Մաքրման աշխատանքներին զուգահեռ, գարնանային ծառատունկի շրջանակում, մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում շաբաթօրյակի օրը կտնկվի շուրջ 7500 դեկորատիվ ծառ եւ ավելի քան 1000 մշտադալար թուփ։ Ընդ որում, բակային տարածքներում նույնպես ծառատունկ իրականացնելու նպատակով, քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ տնկիներ կտրամադրվեն նաեւ համատիրություններին։

Ընդհանրապես գարնանային ծառատունկի ընթացքում այս տարի մայրաքաղաքում կտնկվի ավելի քան 34000 ծառ եւ թուփ, ինչը նախորդ տարվանից ավելի է 15000–ով։

Ծառատունկի համար Երեւանի քաղաքապետարանը կտրամադրի մայրաքաղաքի բնակլիմայական եւ էկո համակարգին հատուկ համապատասխան տնկիներ։

Ի դեպ, ծառատունկի համար արդեն իսկ նախատեսված են համապատասխան տարածքներ, ուստի քաղաքապետարանը կոչ է անում ոլորին՝ ձեռնպահ մնալ անկանոն ծառատունկ իրականացնելուց։

Սիրելի հայրենակիցներ,

Երեւանի քաղաքապետարանը մեկ անգամ եւս կոչ է անում ակտիվորեն մասնակցել համաքաղաքային շաբաթօրյակին ու ծառատունկին։

Համատեղ ուժերով մաքրենք, բարեկարգենք ու կանաչապատենք մեր քաղաքը»,-ասված է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ