News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Մայք Թայսոնի կողմից ինքնագրեր բաժանելու ժամանակ քաղցկեղով հիվանդ մի հայ նախկին չեմպիոնին ասել է, որ նրա մենամարտերի դիտումն իրեն ուժ է տալիս, գրում է «canada.com»-ը:

Թայսոնը գրկում է նրան եւ երկար պահում այդպես: 31-ամյա Էդգար Տեր-Հովհաննիսյանը հեկեկում է նրա գրկում: «Ամեն անգամ, երբ ես թուլանում էի ու չէի կարողանում զսպել ինձ, նա ինձ ասում էր, որ «լաց լինելը նորմալ է», -պատմել է Տեր-Հովհաննիսյանը:

Տեր-Հովհյաննիսյանի հետ հանդիպումը ցնցել է Թայսոնին. «Դժվար է լսել, երբ ինչ-որ մեկն ասում է «Դու փրկել ես կյանքս»: Ես չեմ կարող անգամ իմ կյանքը փրկել: Դուք գիտեք, ինչ ես նկատի ունեմ»,- ասել է Թայսոնը, ով վերջին տարիներին ալկոհոլ եւ թմրանյութեր է օգտագործել եւ երեք անգամ հայտնվել վերականգնողական կենտրոնում:

Նա ասել է, թե որոշել է փոխել կյանքը դստեր մահից հետո: Ներկայումս ամուսնացած է երրորդ անգամ Կիկի Սփայսերի հետ, երկու փոքրիկ ունի եւ ցանկանում է լինել կնոջը հլու ամուսին:

Բռնցաքամարտիկը ինքնագիր է տվել ավելի քան երեք ժամ շարունակ: Տեր-Հովհաննիսյանն ասել է, թե հինգ տարեկան է եղել, երբ առաջին անգամ տեսել է Թայսոնին: 2008թ-ին նրա մոտ քաղցկեղ է ախտորաշվել, եւ երբ չի կարողանում դիմակայել դժվար գիշերներին,  դիտում է Թայսոնի մենամարտերը:

Թայսոնը, չնայած իրեն մատուցված պատվին,  ասել է, որ իր համար դժվար է  հասկանալ այդպիսի չափազանց մեծ գովեստը: «Ես ինձ այդպիսի աչքերով չեմ նայում, ինչ ուրիշները: Ես դեռ աշխատում եմ իմ չարքերի վրա: Ես դեռ փորձում եմ ինքս լույս գտնել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ