Գյումրիում այսօր` ապրիլի 12-ին սպանություն է կատարվել, սպանվածը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր ընկերն է:
Մեր աղբյուրների փոխանցմամբ, 27-ամյա Կարեն Եսայանը առավոտյան դուրս է եկել եւ չի վերադարձել: Նա գնացել է ավտոլվացման կետ` մեքենան լվանալու: Կեսօրին ընտանիքի անդամները անհանգստացել եւ դիմել են ոստիկանության Գյումրիի բաժին:
Երեկոյան ժամը 20-ի սահմաններում ոստիկանները Սեւ Ղուլ թաղամասում հայտնաբերել են «Մերսեդես» մակնիշի մեքենան եւ սպանված Կարեն Եսայանին մի քանի հրազենային վնասվածքներով:
Մեր աղբյուրը նշեց, որ վաղը նա պետք է նշանվեր քաղաքապետի դստեր հետ: