News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկվաբի դեմ մահափորձ կատարելու կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակում ձերբակալվել է 6 մարդ։ Այս մասին տեղեկացնում է «Кавказский узел»-ը։

«Ձերբակալվածների բնակարանների խուզարկության ժամանակ հայտնաբերվել է մեծ քանակությամբ հրազեն՝ ինքնաձիքեր, ատրճանակներ, «Оглень» տեսակի նռնականետ, խավարադիտակներ, թմրանյութ»,- հայտնել են Աբխազիայի դատախազությունից։
Ձերբակալվածների մասին տեղեկություններ չեն հրապարակվում։ Ներկայումս նրանց նկատմամբ ընթանում է օպերատիվ-քննչական գործողություններ։

Հիշեցնենք, որ Անկվաբի դեմ մահափորձն իրականացվել էր փետրվարի 22-ին Գուդաուտի շրջանի Դրուժբա ավանի մերձակայքում։ Անկվաբը չէր տուժել, սակայն ուժգին պայթյունից զոհվել էին նրա թիկնապահներից երկուսը՝ Ռեմզիկ Ցոկբան եւ Թենգիզ Պանդարիան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ