News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Թերթը գրում է, որ երեկ Եղվարդում ՀԱԿ-ի քարոզչական հանրահավաքին եկած մի կին՝ Համեստ Մովսիսյանը, ամեն կերպ փորձում էր մոտենալ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Անհաջող փորձերից հետո կինը խնդրեց նամակ փոխանցել առաջին նախագահին կամ գոնե տեղ հասցնել իր խնդրանքը: «Եկել եմ դրամական օգնություն խնդրեմ, հայրիկս անկողնային հիվանդ է, ինսուլտ է խփել, դեղի փող չունեմ, իմ տեսողությունն էլ մինուս 35 է, չեմ կարողանում աշխատել»,- ասել նա:

Տիկին Համեստը վստահեցնում էր, որ ընտրելու է ՀԱԿ-ին եւ Լեւոն Տեր-Պետրոսյանին. «Առաջ Հանրապետական եմ եղել, բայց ես արդեն դուրս եմ եկել: Մի-երկու խնդրանքով, որ դիմել եմ՝ չի ընդառաջել, դուրս եմ եկել»: Մեր հարցին, հիմա եթե Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ փող չտվեց՝ իրեն չե՞ք ընտրելու՝ նա պատասխանեց. «Իհարկե, նրան եմ սատարում, մտածել եմ իրան ընտրեմ»:

Ավելի ուշ պարզվեց, որ ՀԱԿ անդամներից մեկը, թույլ չտալով մոտենալ առաջին նախագահին, կնոջն  ասել է, որ «մենք փող բաժանողներից չենք» ու ճանապարհել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ