News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Կյանքի որակով գյուղը չպետք է տարբերվի քաղաքից: Այդ մասին հայտարարեց ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը` Արարատի մարզի Այնթափ գյուղում ընտրողների հետ հանդիպման ժամանակ: Նա հիշեցրեց, որ համաշխարհային ճգնաժամի տարիներին կառավարությանը  հաջողեց պահպանել բոլոր սոցիալական ծրագրերը: «Մենք կարողացել ենք պահել այս քիչ, բայց մեզ համար շատ կարեւոր աշխատատեղերը, դեռ մի բան էլ կարողացել ենք ավելացնել», - ասաց նախագահը, ով Այնթափում ծանոթացել է մանկապարտեզի կառուցման աշխատանքներին:

Սերժ Սարգսյանի խոսքով, ՀՀԿ-ի առաջնահերթություններից է տարածքային համաչափ զարգացումը: «Տարբերությունը շառ քիչ պիտի լինի գյուղի եւ քաղաքի միջեւ: Գյուղը պիտի ունենա հասանելի, որակյալ ծառայություններ: Ձեզ համար խնդիր չպիտի կազմի ձեր երեխաների ուումը: Ամեն ինչը չէ, որ մեզ հաջողվեց անել` պիտի խոստովանենք, բայց մի բան ակնհայտ է. մենք փորձել ենք դա անել, իսկ եթե չի հաջողվել, դա մեզ չի վհատեցնում: Ընդհակառակը, ավելի ակտիվ աշխատանք պիտի ծավալենք` մեր բանակը, մեր ոսւսուցչին, բժշկին, երեխային, քաղաքը, գյուղը պահելու համար: Այլ ճանապարհ չունենք», - ասաց Ս. Սարգսյանը:

Նա կոչ արեց բնակիչներին` մայիսի 6-ին ընտրություներին իրենց ընտրությունը կատարել խղճի մտոք` այնպես, որ մայսի 7, 8, 9 –ին չասեք. «Ինչու այսպես արեցի, ինչու այնպես արեցի»: Մայիսի 6-ով կյանքը չի ավարտվում: Իսկ դա նշանակում է տքնաջան աշխատանք` առավոտից միինչեւ կեսգիշեր: Միայն այդպես կարող ենք արդյունքի հասնել», - ասաց երկրի նախագահը:

Խոսելով ընտրապայքարի մասին, նա որպես նախընտրելի մթնոլորտ նշեց փոխադարձ հարգանքի ձեւավորումը: «Այնպես պիտի անենք, որ թշնամությունն ու չկամությունը չավելանա: Առանց բազմակարծության ու պայքարի չի կարող կայանալ նորմալ հասարակություն»,-ասաց նախագահը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ