News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Մարդու գլխավոր զենքը դա հավատն է սեփական պատվի հանդեպ: Առանց հավատի ոչինչ չկա: Այդ մասին հայտարարել է Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը ապրիլի 13-ին լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ:

Նրա խոսքով, սեփական պատվի գիտակցումն է թույլ տալիս ուղիղ նայել մարդկանց աչքերին` անկախ այն բանից, թե ինչպես են քեզ քննադատում, ինչ առասպելներ են պատմում քո մասին:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք համապատասխանում է իրականությունը, թե նա վերջին շրջանում Աստվածաշունչ է բաժանում` Վլադիմիր Գասպարյանը նկատել է, որ արդեն 14 տարի է, ինչ Աստվածաշունչ է բաժանում: «Ստուգե՞լ է արդյունքը: Իսկ մի՞թե դուք չեք նկատել, որ աճել է բացահայտումների թիվը»,-կատակով նշել է Գասպարյանը: Նրա խոսքով, ոստիկանության պրակտիկայում հետաքրքիր դեպք է տեղի ունեցել վերջերս` Գավառի բնակիչը մեղայականով է հանդես եկել` խոստովանելով կատարած կողոպուտը, նկարագրել դեպքի վայրը: «Ցավոք, չի հաջողվել գտնել տուժածին»,-հավելել է Վլադիմիր Գասպարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ