News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հայաստանի առաջին նախագահի հայտարարությունը չի շոյում Հայ հեղափոխական դաշնակցության ականջը: Այդ մասին, այսօր` ապրիլի 13-ին, Ազգային Ժողովում կայացած ճեպազրույցում հայտարարել է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը` մեկնաբանելով քարոզարշավի ընթացքում Լեւոն Տեր-Պետրոսյանի արած հայտարարությունը: «Ես անձամբ համաձայն կլինեմ, թող երկիրը ղեկավարեն դաշնակցականները, կոմունիստները, քանի որ նրանք քաղաքական կուսակցություններ են, բայց ոչ գողերն ու ավազակները, ինչպիսին ՀՀԿ-ն է»,- Եղվարդում նշել էր առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:

«ՀՅԴ-ի հասցեին հնչող գովեստի խոսքերին անդրադառնալով պետք է ասեմ, որ մենք ոչ շոյվում ենք դրանից, եւ ոչ էլ գրկախառնվում: Մեզ համար կարեւորը մեր ասածները, մեր ծրագրերը տեղ հասնեն: Միակ քաղաքական ուժը, որը ներկայանում է այս ընտրություններին կոնկրետ, հստակ ուղղորդված ծրագրով, դա Դաշնակցությունն է: Մենք պատրաստ ենք ցանկացած քաղաքական ուժի հետ բանավիճել եւ ապացուցել մեր ծրագրերի ճշմարտացիությունը»,- ասել է Արծվիկ Մինասյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ